Հասարակություն

Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ողջույնի խոսքով հանդես է եկել «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը:

Ողջունելով մասնակիցներին` Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով 2022 թվականին: Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը:

Անդրադառնալով «Էնթերփրայզ Արմենիայի» գործունեությանը` ԱԺ փոխնախագահը կարեւորել է կառույցի օժանդակությունը մեր երկրում ներդրումների աջակցման եւ նման ընկերությունների ներգրավման հարցերում: «Մենք ողջունում ենք միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան, ինչը նպաստում է հայկական նմանատիպ ընկերությունների ստեղծմանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բանախոսն անդրադարձել է գիտությանն ուղղված ֆինանսավորման աճին` նշելով, որ այն կազմում է 30 մլրդ դրամից ավելի: «Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համարե,- նշել է Հակոբ Արշակյանը:Փոփոխվող եւ զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը` պատրաստելու բարձրակարգ մասնագետներ:

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Նրանք անդրադարձել են ոլորտի խնդիրներին եւ նախանշել դրանց լուծման ուղիները:

Ոլորտի զարգացման տեսանկյունից կարեւորվել է գործարար հատվածի եւ պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է բնագավառում նոր մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, կարեւորվել են ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումները:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago