

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է շաբաթ օրը տարածված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։
«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը ժամը 09:44-ից մինչև 10:26-ը շարունակաբար թռիչքներ է կատարել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով:
Կովսականից Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռը թռչել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ անմիջապես պետական սահմանի վրայով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շաբաթ օրը «Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, և նրան համապատասխան բողոքի նոտա են հանձնվել։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…