

Մարտի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ում ուղեկցում էին Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վ.Պ.Ֆեֆիլովը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարեւորեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը եւ զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։Կարեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջեւ ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս՝ երկու պետությունների տարածքային միավորների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։Կողմերը նշեցին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանն ուղղված քայլերը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…