Այսօր Գյումրիի «Թումո» ստեղծարար կենտրոնում տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը։ Այն նախաձեռնվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ։
Պանելային քննարկման ընթացքում Գյումրիում և մարզում գործունեություն ծավալող բիզնեսմեններն ու տնտեսվարողները իրենց հարցերն են ուղղել ֆորումի խոսնակներին՝ պետական պաշտոնյաներին։
Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, փոխնախարարները, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզից ընտրված Աժ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Գործարարները բարձրաձայնել են բիզնեսի ծավալների ընդլայնմանը խոչընդոտող խնդիրները, ապա պետական կառույցների պատասխանատուներից հետաքրքրվել այդ ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների և պետական աջակցության ծրագրերի մասին։
Բարձրաձայնված բոլոր խնդիրները կքննարկվեն փոխվարչապետի գրասենյակում և դրանց կանոնակարգման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան մոտեցումներ։
Նման ձևաչափի հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում։
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…