Գլխավոր
12.03.2023

Դժբախտաբար, Ալիևը հաշվել է, որ միջազգային լուրջ հակազդեցության չի հանդիպելու . Սուրենյանց

Դժբախտաբար, Ալիևը հաշվել է, որ միջազգային լուրջ հակազդեցության չի հանդիպելու . Սուրենյանց

Թիվ 1-ը զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ:

1. Պարոն Սուրենյանց, անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի անցկացրած խորհրդակցությանը` երեկ ասել էիք, որ դա ռազմական նախապատրաստության նման է: Կխնդրեմ մանրամասնեք. ի՞նչն է նման համոզմունք հարուցել Ձեզ մոտ։

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն ակտիվ դիվանագիտական- քարոզչական աշխատանք է տանում, որի թափանցիկ նպատակները երկուսն են՝ հասնել ԼՂ ապառզամականացմանը կամ ՊԲ լուծարմանը և Լաչինի միջանցքում ադրբեջանական վերահսկողության մեխանիզմների ներդրմանը:

Այդ նպատակով մի կեղծ նարատիվ է գեներացվում, թե իբրև Հայաստանը, ռուս խաղաղապահների օգնությամբ, սպառազինություն է տեղափոխել Արցախ:

Երբ այդ կեղծ օրակարգը գեներացվում է միայն քաղաքական- դիվանագիտական հարթության վրա, կարելի է հոռետեսական տրամադրություններ չունենալ, բայց երբ Ադրբեջանի ՊՆ նախարարը «ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական գործողությունները՝ ցանկացած սադրանք կանխելու համար» բովանդակությամբ ելույթ է ունենում, կարելի է համարել, որ մեզ մի քանի ժամ կամ օր է բաժանում նոր էսկալացիայից:

2.   Այդ դեպքում ի՞նչ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացնի  Հայաստանը:

Դժբախտաբար, Ալիևը հաշվել է, որ միջազգային լուրջ հակազդեցության չի հանդիպելու:

Դատեք ինքներդ: Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը չի կարողանում կամ չի ցանկանում կոշտ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Ճիշտ այն օրը, երբ ամերիկացի համանախագահ Բոնոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ժամանում են Բաքու, Ալիևն Արցախում երեք հայ ոստիկանների գնդակահարելու հրաման է տալիս: Ու այս ամենը «մարսում» է, որովհետև Բոնոն բացառում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, իսկ Կլաարն ավելի հեռու է գնում՝ անհրաժեշտ համարելով Լաչինի միջանցքի «թափանցիկությունը»:

Գլոբալ առումով՝ պաշտոնական Երևանը պետք է վերանայի իր սխալ քաղաքականությունը, որովհետև Փաշինյանը Պրահայում գործնականում բավարարել է Ալիևի օրակարգը՝ որևէ երաշխիք չստանալով Արցախի քաղաքական ինքնավարության, ժողովրդի անվտանգության համար:

Ընթացիկ պահին Երևանը պարտավոր է բոլոր միջազգային կենտրոնների առջև բարձրացնել պատասխանատվության հարցը՝ ի՞նչ են անելու Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը, եթե Բաքուն նոր էսկալացիայի կամ բռնության դիմի: Խոսքը ոչ թե լալահառաչ հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի մասին է:

3. Պաշտոնական Բաքուն և Երևանը, անդրադառնալով Խաղաղության պայմանագրին, հաճախ նշում են, որ կան որոշ անհամաձայնություններ, բայց տպավորություն կա, թե կողմերը պատրաստակամ են լուծել առկա խոչընդոտները: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ այսօր ունենք սահմանային հրադադարի խախտումներ, Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցում, զոհեր, վիրավորներ:

Ցավոք, մենք մոտ չենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը ու ոչ միայն այն պատճառով, որ Երևանն ու Բաքուն ունեն չհամաձայնեցված առնվազն երեք սկզբունքային հարցեր: Հիմա մեր տարածաշրջանում հայ- ադրբեջանական հակամարտությունից շատ ավելի վտանգավոր հակամարտություն կա՝ խոսքը Արևմուտք- Ռուսաստան գլոբալ հակադրության մասին է, ինչը բազմապատկում է անվտանգային ռիսկերը:

4. Հաճախ ենք անդրադառնում ռուս խաղաղապահների գործունեությանը և չենք կարող չնկատել, որ խաղաղապահների ներկայությունը չի լուծում գլխավոր խնդիրը՝ հրադադարի պահպանումը, գումարած` Լաչինի միջանցքն արդեն 90 օրից ավելի փակ է։ Սակայն, անգամ այս վիճակում մենք կարո՞ղ ենք հրաժարվել խաղաղապահների ներկայությունից, ունե՞նք այլընտրանք:

Ոչ, չենք կարող հրաժարվել, որովհետև դա ուղիղ ճանապարհ կբացի Արցախի հայաթափության համար: Այո, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն արդյունավետ չի գործում, բայց գոյություն չունի ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովող այլընտրանք՝ միջազգային որևէ կազմակերպություն, երկիր Արցախում կոնտինգենտ տեղակայելու մտադրություն, օրակարգ չունի: Դա միֆ է:

Բացի այդ, եթե մենք հրաժարվենք Նոյեմբերի 9-ի թեկուզև փխրուն ստատուս-քվոյից, դա ճանապարհ կբացի նոր պատերազմի համար, ինչի հետևանքը լինելու է Հայաստանի պետականության կոլապսը:

5. Գիտեք, որ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, ըստ Ձեզ` ի՞նչ զարգացումների սպասել:

Հերթական մանկամիտ քայլն է: Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի դեռահասի նեղացկոտությամբ առաջնորդվել: Եթե վատ բարեկամը, դաշնակիցը չի օգնում, ապա կարող է վնաս տալ: Դարձյալ պիտի կրկնեմ՝ ՀԱՊԿ-ն բուտաֆորիա է, անվտանգության վատ հովանոց, բայց ո՞րն է այլընտրանքը: Մեզ ՆԱՏՕ-ում գրկաբաց չեն սպասում, որևէ արևմտյան երկիր պատրաստ չէ դաշնակցել Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի, մանավանդ, որ նրանք արևմտյան շատ երկրների համար արժեքավոր դաշնակիցներ են:

Ալինա Դավթյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է