Երևանի քաղաքապետարանը նախատեսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ էլեկտրաէներգիայի մատակարարման բարելավման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի 105 բազմահարկ շենքերում։
Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Նախագծի ընդհանուր արժեքը 3,4 մլրդ դրամ է:
Մայրաքաղաքում կփոխարինվեն 3,3 կմ երկարությամբ բարձր հզորության մալուխներ, կվերանորոգվեն 6 բաշխիչ կայաններ Արաբկիր, Շենգավիթ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում, կհիմնանորոգվեն 15 տրանսֆորմատորային ենթակայաններ Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք, Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում։