Գլխավոր
02.09.2019

Սահմանամերձ Արաքս գյուղի դպրոցի լուսավոր կետը մարզադահլիճն է

Սահմանամերձ Արաքս գյուղի դպրոցի լուսավոր կետը մարզադահլիճն  է

Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի սահմանամերձ   Արաքս գյուղի դպրոցում  գիտելիքի օրը նշանավորվեց  <<Արմաթ>>  ինժեներական լաբորատորիայի  և հիմնանորոգված մարզադահլիճի բացմամբ: Դպրոց մուտք գործելիս մտածում ես այնպես քայլել, որ հանկարծ  որևէ բան չկոտրվի,  կամ  ճաքած առաստաղից ինչ- որ  իր չընկնի գետնին:

Դպրոցը 51 տարեկան է   ու կառուցման օրվանից հետո այն   մեկ անգամ է վերանորոգվել: Դպրոցի  տնօրեն Շուշանիկ Մարտիրոսյանն ասում է, որ տարիներ առաջ պետբյուջեի միջոցներով մասնակի վերանորոգումներ են արվել՝ առաջին փուլով փոխվել տանիքը, պատուհաններն ու դռները, 2-րդ փուլով՝ ոչինչ չի արվել, փողը տեղ չէր հասել:

«Երկրորդ փուլը փոշիացավ ճանապարհներին, 200 մլն դրամը, որ նախատեսված էր, որ պիտի գար՝ Արաքս չեկավ: Մենք սպասելով մնացինք արդեն 6-7 տարի»,-ասում  է Մարտիրոսյանը:  Բացված  մարզադահլիճը  դպրոցի միակ լուսավոր կետն է:

Տնօրենը պատմեց,որ  բարերար Յաշա Խորշիկյանը,  ում  շնորհիվ վերանորգվել է դպրոցի մարզադահլիճը, ծնունդով Արաքս գյուղից է, ով արդեն երկար ժամանակ ապրում է ՌԴ –ում: Այս տարի, վերադառնալով հայերենի գյուղ, ցանկացել է  բարեգործություն անել:

Լուսանկարում՝ բարերար Յաշա Խորշիկյանը

<<Երբ եկավ դպրոց ու մտավ առաջինը մարզադահլիճ, ասաց, որ հենց այսօրվանից պետք է սկսել  մարզադահլիճի շինարարությունը,  մեկ օր անգամ ուշացնել պետք  չի: Երեխաները պետք է օր առաջ նոր մարզադահլիճում մարզվեն>>,-ասաց տնօրենը:

Մեզ հետ զրույցում բարերարը  պատմեց ,որ  ինքը այս դպրոցի աշակերտ  է  եղել ու միշտ լսել է, որ  դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում,սակայն  երբ առաջին անգամ տեսել է մարզադահլիճը,  անմիջապես որոշել է,  որ  հենց այստեղից էլ պետք է սկսել:

Յաշա Խորշիկյանը նպատակահարմար չգտավ հրապարակել  ծախսված գումարի չափը,այլ ասաց,որ կարևորը որքան գումար էլ   ծախսվել է՝  ծառայել է ճիշտ նպատակակետին:

<<Ամենակարևոը գործը արվել է շատ սրտացավորեն, ամեն մարդ ինչպես իր տունը կվերանորգվի այդպես էլ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Երեք ամիս շարունակ ամեն օր բանվորների հետ միասին մասնակցել եմ   շինարարական  աշխատանքներին: Անկեղծ ասած ես այլ ծրագիր ունեի,բայց խիղճս ինձ կտանջեր,  որ երեխաները նման պայմաններում անցկացնեին իրենց դասերը:>>,-ասում է   Խորշիկյանը,ում անունով է անվանակոչվել է մարզադպրոցը:

Սակայն սա դպրոցի միակ նվերը չէր. Գիտելիքի օրվա կապակցությամբ  դպրոցում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիան:  Արմաթում դասընթացները կկազմակերպվեն սկզբում մեկ խմբում՝ ընդգրկելով մինչև  20 աշակերտ, ապա կավելանա  խմբերի թիվը: Վյաչեսլավ Իսրայելյանը Արմաթի խմբավարն է՝  հարևան Ռանչպար գյուղից: Նրա աշակերտներն այս տարի Դիլիջանի  Արմաթ տեխնոճամբարում  հիմնական  1-ին մրցանակի են արժանացել:  Արմավիրի մարզպետ Համբարձում  Մաթևոսյանը, ով  հյուրընկալվել էր դպրոցում նշեց,որ  յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը՝  գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է:

Արմավիրի մարզպետը նշեց նաև,որ այս տարի մի շարք դպրոցներ ընդգրկված են վերանորոգման, մի քանիսն էլ կառուցման ծրագրերում:

«Ութ դպրոցում լոկալ ջեռուցման համակարգ ենք անցկացրել, մի շարք դպրոցներում՝ վերանորոգման աշխատանքներ: Կային դպրոցներ, որ պատուհաններ չունեին, պատուհաններ ենք տեղադրել: Ունենք հաստատված 5 նոր դպրոցի կառուցման ծրագիր»:

Մարզպետի տեղեկացմամբ՝ կառուցվելու են 4-րդ կարգի վթարային դպրոցների շենքերը, իսկ Արաքսի դպրոցը կընդգրկվի  հրատապ լուծում պահանջող շենքերի վերանորոգման ծրագրում, որոնք կիրականացվեն հաջորդականությամբ, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մյուսները համաֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ: Այս ուսումնական տարում 10 տոկոսով ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, իսկ դպրոցների տնտեսած միջոցների հաշվին՝ նաև նվազագույն դրույքաչափի սանդղակը:

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է