Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը

Մարտի 10-ին և 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։ Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես է եկել օսկարակիր ռեժիսոր, Սինեմաթեքի նախագահ Կոստա Գավրասը: Ցուցադրությանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Դեսպանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հայկական կինոարվեստին ցուցաբերված ուշադրության և գնահատանքի համար։ Նա բարձր է գնահատել Ֆրանսիական Սինեմատեքի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև հաստատված համագործակցությունը՝ ընդգծելով հետագա գործակցության ընդլայնման կարևորությունը։

Ցուցադրությանը ներկա է եղել հայաստանյան պատվիրակությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ: Փառատոնի ծրագրում այս տարի ցուցադրվում են համաշխարհային կինոյի մեծ վարպետների 85 ֆիլմեր, այդ թվում նաև Լեո Կարաքսի, Ձիգա Վերտովի, Օթար Իոսելիանիի ֆիլմերը: Նշենք, որ Ֆրանսիայի Սինեմատեքի հովանու ներքո մարտի 8-12-ն անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի համաշխարհային կինոժառանգության այս հեղինակավոր կինոփառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Համո Բեկնազարյանին նվիրված այս ծրագրով անվանի ռեժիսորի ստեղծագործությունն առաջին անգամ է հանրայնացվում Ֆրանսիայում՝ 1993 թվականին «Պոմպիդու» կենտրոնում անցկացված հայ կինոյի հետահայաց ծրագրից հետո։

Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերի վերականգնումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով: Ֆիլմերի թվայնացման և մասնագիտական վերականգնման աշխատանքները կատարել են Հայաստանում՝ «One Man Studio Production»-ի մասնագետները, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության մասնակցությամբ։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

45 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago