

«Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ ազգային-ազատագրական պայքարի հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումներն անփոփոխ են և դրանք պետք է ուղենիշային լինեն նաև ՀՀ իշխանության համար»,– այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Նրանում մասնավորապես նշվում է` Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են ՀՀ իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Փաշինյանի մամուլի ասուլիսին ընդառաջ այս համատեղ հայտարարությունն իր մեջ բազմաթիվ ուղերձներ է պարունակում: Չնայած դրանում հղում է արվում ՀՀ իշխանությանը, սակայն ազդանշաններ գնում է նաև այլ հասցեատերերի:
Առաջին, սա ուղղված է բոլոր այն շրջանակներիններին ում թե ներսում, թե դրսում, ովքեր Արցախի հարցը դիտարկում են ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի հետ ինտեգրման շրջանակներում: Երկրորդ, սա պատասխանն է ՀՀ այն պաշտոնյաներին Փաշինյանից մինչև արմատներով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ովքեր Արցախի հարցը դիտարկում են, ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ զուտ արցախցիների իրավունքների և ազատությունների շրջանակներում:
Երրորդ, սա ուղերձ է Ադրբեջանին առ այն, որ Արցախը մերժում է հարցի ցանկացած կարգավորում, որը չի ներառում ինքնորոշման իրսվունքի սկզբունքը և գործընթացը մղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթ:
Չորրորդ, Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել»,– գրել է նա։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…