Աշխարհ

Միակ թեկնածուն եմ, որ կարող է կանխել երրորդ համաշխարհայինը. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ միայն 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերընտրվելը կփրկի երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմից։ Համապատասխան հայտարարություն նա արել է Այովա նահանգում իր աջակիցների հանրահավաքում։ Այս մասին գրում է newsweek.com-ը:

«Ես կանգնած եմ ձեր առջև որպես միակ թեկնածուն, որ կարող է խոստանալ՝ կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա», – ասել է նա։

«Այս (Բայդենի) վարչակազմի հետ մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ խոսել, ճիշտ ազդանշաններ ուղարկել: Նրանք կոշտ են գործում, երբ պետք է մեղմ լինեն, և փափուկ, երբ պետք է կոշտ լինեն: Նրանք չգիտեն, թե ինչ են անում: Անկեղծ ասած, այսպես շարունակելու դեպքում մենք կհասնենք երրորդ համաշխարհային պատերազմի, մեծ պատերազմի Չինաստանի և մյուսների հետ», – ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինայի հակամարտությունը լուծել 24 ժամում։

Թիվ 1

Recent Posts

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

47 seconds ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

16 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

31 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

40 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

1 hour ago