Լրահոս

Տերտերյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ

Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի մշակման գործընթացում ԶՖԳ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության 1-ին փուլի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախատեսել համապատասխան միջոցառումներ տեխնիկական աջակցության 2-րդ փուլի աշխատանքների իրականացման համար։

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանրային ներդրումների կառավարման շրջանակի ուղղությամբ տեխնիկական և նոր մեթոդական աջակցության տրամադրման կարևորությունը, հաշվի առնելով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կենտրոնացնում է երկրի ենթակառուցվածքային ծրագրերի մեծ մասը և կարևոր է ստանալ տեխնիկական և մեթոդական աջակցություն՝ նախարարության ծրագրերի առաջնահերթությունների որոշման համար՝ հիմնված դրանց մանրակրկիտ և փաստագրված վերլուծության վրա:

Նախարարի տեղակալը շեշտել է, որ խորհրդատվական թիմի ներկայացրած առաջարկները կդիտարկվեն նախարարության ոլորտային մասնագետների կողմից, և ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կկիրառվեն առաջիկա ծրագրերում։

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասում տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարի տեղակալ տիկին Կալամանդ Բերենժերը նշել է, որ տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան սահմանել ճյուղային նախարարությունների ներդրումային ծրագրերի գնահատման միասնական գործընթաց՝ լավագույն փորձին համապատասխան:

Նա կարևորել է, որ առաջիկայում տեղի կունենան հանդիպում-քննարկումներ ՀՀ ՏԿԵ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, և հնարավորություն կընձեռնվի տեղեկանալ իրականացվող բարեփոխումների շրջանակում յուրաքանչյուր կառույցի մոտեցումների և ակնկալիքների մասին։ Վաչե Տերտերյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանրային ներդրումների կառավարման բարելավման, հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացման և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ Հայաստանում արդեն իսկ իրականացվող բարեփոխումների գործընթացներին և տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվող միջոցառումները համաձայնեցնել ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրամադրվելիք աջակցության, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago