Քաղաքականություն

«Ադրբեջանն առիթը բաց չի թողնում շահարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը»

Թյուրքագետ Վարուժան գեղամյանը գրում է.

« Ադրբեջանը կմեծացնի դեպի Եվրոպա գազի արտահանումը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, որը մասնակցել է մարտի 9-ին տեղի ունեցած «Աշխարհն այսօր.մարտահրավերներ և հույսեր» Բաքվի X գլոբալ համաժողովի շրջանակներում «Նոր էներգետիկ և տրանսպորտային միջանցքների դերը Եվրասիական գոտում» թեմայով պանելային քննարկմանը:

Նախարարը նշել է, որ 2027 թվականից Ադրբեջանը կրկնակի կավելացնի գազի արտահանումը:

Շահբազովը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է և՛ տրանսպորտային, և՛ էներգետիկ միջանցք: Ըստ նախարարի խոսքի՝ Ադրբեջանն այդ միջանցքով նախատեսում է էներգիա մատակարարել Նախիջևան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա:

🔹Ադրբեջանն առիթը բաց չի թողնում տարբեր հարթակներում շահարկելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

🔹Կարևոր է մշտապես շեշտել, որ «Զանգեզուրի միջանցք» և նմանատիպ հռետորաբանություն պարունակող ցանկացած հայտարարություն սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը»:


Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

33 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

43 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

1 hour ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago