Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Իր օրհնությունը բերելով նորնշանակ դեսպանին՝ Նորին Սրբությունը մաղթեց վերջինիս արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել զորացման։
Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:
Դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Նորին Սրբությանը փոխանցելով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։
Զրույցի ընթացքում դեսպանը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…