«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո մեկնարկում են «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 26-ը լրացնել առցանց հայտաձևը։ Մասնակցել կարող են 15-ից 29 տարեկան այն երիտասարդներըն, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ, մասնավորապես՝ տեսախաղերով (անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից)։
Դիմորդները հայտերի հիման վրա անցնելով նախնական ընտրություն՝ կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի։ Այնուհետև կհաճախեն դասընթացների Երևանում, Գյումրիում (Gyumri Technology Center – GTC) կամ Վանաձորում (Vanadzor Technology Center – VTC) (մասնակցի բնակության վայրով պայմանավորված)։
Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար տեխնիկական գիտելիքներ, ինչպիսիք են՝ ծրագրավորումը և խաղերի մշակումը, ինչպես նաև կարևոր փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում:
Դասընթացը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու բութքեմփ-ինկուբացիոն փուլին, որի ընթացքում, աշխատելով թիմերով, կկարողանան մշակել և կփորձարկել սեփական խաղը՝ փորձառու մենթորների աջակցությամբ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…