Քաղաքականություն

Կա հնարավորություն աղետը կասեցնելու համար․ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։

Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։
Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, ինչպես այլ ժողովուրդներ՝ օդանավակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի սպասում ենք։

Ստացվում է, որ 30 տարվա պետականության պատմությունը մեզ չի՞ տվել ոչինչ. ոչ՝ պետական մտածողություն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակություն։ Հնարավոր չէ հավատալ դրան։ Չի կարող նման բան լինել։

Կա տպավորություն, որ ոչ մի բան ժողովրդի վրա չի ազդում։ Մահերը, հազարավոր զոհերը, իր տնից 2 ժամվա հեռավորության վրա կռիվը. ոչինչ չի ազդում։ Իշխանավորների կոռուպցիոն պատմությունները, վեր խոյացող առանձնատներն ու լկտի պահվածքը չեն ազդում։
Շրջափակված Արցախը չի ազդում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների արհեստական սուր վատացումը չի ազդում, Ռուսաստանի՝ բաց տեքստով զգուշացումը, թե՝ նման երկրները կորցնում են պետականություն, չի ազդում, Ուկրաինայի կադրերը չեն ազդում։

Նման պետական և հոգեբանական փոսում հայտնված ժողովուրդները սովորաբար ծանր գին են վճարում։ Բայց նույնիսկ սա´ լավ չի հասկանում ժողովուրդը, չի հասկանում, որ դա իր, իր ընտանիքի աղետն է լինելու, այլ ոչ թե՝ ինչ-որ վերացական Հայաստանի և վերացական ժողովրդի։

Մյուս կողմից՝ բոլոր սոցհարցումներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կա մտածող-մտահոգ շերտ և ճիշտ աշխատելու դեպքում՝ կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս։ Ուրեմն կա հնարավորություն՝ աղետը կասեցնելու համար։ Պետք է հնարավորինս ճիշտ պատկերացնենք զարգացումները և ճիշտ կազմակերպենք աշխատանքը։

Եվս մեկ զարգացում, կարծես թե, լինելու է անխուսափելի՝ «Մեծ ռազբորկան»։ Երեկվա ասուլիսում Փաշինյանը, սովորության համաձայն, նորից կեղծեց մեր ընդհանուր պատմության որոշ դրվագներ։ Պատմության ամբողջական կեղծումից խուսափելու ու նաև ինքներս մեր հանդեպ ավելի անկեղծ լինելու համար պիտի սկսենք մեծ խոսակցություն, որ պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ, այսքան հեշտ ու այսքան ծանր գնով։ «Մեծ ռազբորկան» պիտի ներառի թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո, թե´ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածները։ Սրանից խուսափել կարծես թե հնարավոր չի լինելու, որովհետև գինը չափազանց թանկ է եղել՝ հայրենիքի կորուստ ու ահռելի զոհեր։ Այս մեծ խոսակցության նախաձեռնողը պետք է լինի հենց այն մտահոգ-մտածող շերտը, Հայաստանի վերականգնման նոր իշխանությունը, որը պետք է ստանձնի երկրի վերականգնման գործը։ Սա կօգնի՝ լինել առավելագույնս օբյեկտիվ և ազնիվ՝ իրար հանդեպ, խուսափել մեղքերն անվերջ իրար վրա բարդելու արատավոր շրջանից, ու միասին աշխատել՝ առանց ավելորդ, անիմաստ բարդույթների»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago