ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով գիտական սեմինար: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Միջոցառման բացմանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է նմանօրինակ քննարկումները և ընդգծել միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի առաջընթացը.
«Հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր ներկայացնում ենք արդեն չորրորդ ռադիոֆարմպրեպարատը, որը արտադրվում է ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում։ Սա վկայում է, որ մեր երկիրը քայլում է միջազգային զարգացումներին համընթաց՝ ապահովելով նոր առաջընթաց միջուկային բժշկության ոլորտում։ Ի դեպ, 2024 թվականին, երբ Վիեննայում մասնակցում էի «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին, որտեղ նաև հանդիպում ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, ուրախությամբ արձանագրեցի, որ մեր երկրում միջուկային բժշկությունը զարգանում է մեծ թափով։
Այսօր արդեն Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնն ունի շոշափելի հաջողություններ՝ անցնելով բարդ ճանապարհ»-իր ելույթում նշել է նախարարը:
Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմինե Բադեյանն իր ելույթում նշել է.
«Մեր կենտրոնում սինթեզվում է արդեն 4 տեսակի ռադիոֆարմպրեպարատ, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ մոտեցում ցուցաբերել բուժառուներին՝ համապատասխանեցնելով հետազոտությունը նրանց հիվանդության առանձնահատկություններին։ Միջազգային չափանիշներին համապատասխան այս տեխնոլոգիաները մեծ հնարավորություն են ընձեռում ճիշտ ախտորոշման, փուլավորման և բուժման վերահսկման համար, ինչն էլ նպաստում է ոչ միայն երկարաձգելու բուժառուի կյանքը, այլև ապահովելու կյանքի բարձր որակ»։
Գիտական միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 պատվիրակներ՝ ուռուցքաբաններ, բժիշկ-ռադիոլոգներ, նյարդաբաններ և այլ ոլորտային ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում…