

Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:
Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Ըստ հիմնական զեկուցողի՝ հայրենադարձության եւ ինտեգրման ուղղությամբ տարբեր հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է ավելի քան 8000 դիմում: Կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ: 334 ուկրաինահայ ընտանիք օգտվել է ինտեգրման աջակցության փաթեթից: 104 սիրիահայ եւ լիբանահայ գրասենյակի միջնորդությամբ պետպատվերի շրջանակում օգտվել է առողջապահական ծառայություններից, փոխհատուցվել է 18 սիրիահայ ուսանողի վարձավճար:
Անդրադառնալով 2022 թվականի հոկտեմբերին Երեւանում անցկացված Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրել է, որ աշխարհի 50 երկրից գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 600 հոգի:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ եւ Արցախի պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակում 2021-2022 թթ. սփյուռքահայ 50 մասնագետ ներգրավվել է Հայաստանի եւ Արցախի պետական կառավարման համակարգի 26 կառույցում: ՀՀ-ում մնացած ծրագրի շրջանավարտների մոտ 80 տոկոսն աշխատանքի է անցել: Միջոցառման մասնակիցները մշակել են 10 նոր ծրագիր:
«Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար ուսումնաճանաչողական ծրագիր: Այն ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, որին 4 փուլով մասնակցել է 422 անձ՝ 18 երկրից:
2022 թվականին շարունակվել են սփյուռքի մարդկային ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունները, հավաքագրվել է ավելի քան 20 ոլորտում ներգրավված սփյուռքահայ 25.000 բարձրակարգ մասնագետների եւ գործիչների վերաբերյալ տեղեկատվություն:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ Հայաստանի պետական համակարգում տարեցտարի ներգրավվում են բարձրակարգ կայացած մասնագետներ:
Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում:
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…