Կրթություն

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է իրականացված աշխատանքները

Ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». մեր միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ:

Ես սա համարում եմ մեծ ձեռքբերում և կարծում եմ՝ այն ունենալու է վճռորոշ նշանակություն առաջիկա տարիներին կրթության ոլորտի զարգացման տեսանկյունից: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2022 թվականի Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի վերակառուցման, կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի շրջանակում կազմվել է ճանապարհային քարտեզ, որով մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 337 դպրոցում և 521 մանկապարտեզում:

2022 թվականի ծրագրով վերակառուցման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել 24 դպրոցում և 46 մանկապարտեզում:Մինչև 2026 թվականը Կառավարությունը պարտավորվել է բոլոր դպրոցներում ներդնել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ. 2022 թվականի դրությամբ՝ հանրապետության 107 ավագ դպրոցում և Տավուշի մարզի 80 դպրոցում ներդրվել են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաների լաբորատորիաներ:

2022 թվականին շարունակվել է հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: 2023-2024 թթ. ուսումնական տարում նախատեսվում է հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրումը հանրապետության բոլոր դպրոցներում, որին ընդառաջ իրականացվում են ուսուցիչների վերապատարաստումներ, նոր դասագրքերի մշակման և հրատարակման մրցույթներ:

2022 թվականին դպրոցներում ներդրվել է տարածաշրջանի լեզուների՝ պարսկերենի, վրացերենի, թուրքերենի, ադրբեջաներենի ուսուցում. 25 դպրոց սեպտեմբերից սկսել է նշված լեզուների ուսուցումը որպես 3-րդ օտար լեզու կամ խմբակ ձևաչափերով:

«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից բոլոր մարզերի առաջինից չորրորդ դասարանների 104 հազար աշակերտներ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստանում են դպրոցական սնունդ: Քննարկվում են ծրագիրը Երևանում իրականացնելու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2022 թվականին մասնակցել է 5-12-րդ դասարաններում դասավանդող 2329 ուսուցիչ:

Արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների թիվը 1090 է: «Ներկայում, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար է ստանում շահառու ուսուցիչների շուրջ 5,5 տոկոսը: Ատեստավորման արդյունքում բազային դրույքաչափը միջին 125 հազար ՀՀ դրամից դառնում է 200 հազար ՀՀ դրամ, որին ավելանում է ատեստավորման արդյունքներին համապատասխան 30-50 տոկոս հավելավճարը:

Ընդհանուր առմամբ, կամավոր ատեստավորումից հետո ուսուցչի միջին ամսական եկամուտը կազմում է 250 հազար ՀՀ դրամ»,- մանրամասնել է ԿԳՄՍ նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

12 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

30 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

42 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

2 hours ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago