Քաղաքականություն
16.03.2023

Արշակյանը և Վորոբյովը այցելել են Երևանի 192 հիմնական դպրոց

Արշակյանը և Վորոբյովը այցելել են Երևանի 192 հիմնական դպրոց

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հանձնաժողովի անդամների հետ մարտի 16-ին այցելել են Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Հյուրերի ներկայությամբ հանդիսավոր մթնոլորտում բացվել է ինժեներական լաբորատորիաների դասասենյակը, որը համալրված է հայկական արտադրության, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ինժեներական կրթական սարքավորումներով եւ անհրաժեշտ տեխնիկայով:

Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաեւ վերանորոգվել է դպրոցի դասասենյակ:

Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության եւս մեկ ապացույց են:

Դպրոցի դահլիճում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը դիտելուց հետո Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը եւս մեկ անգամ արձանագրել են, որ հայ եւ ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են եւ ուրախությամբ փաստել, որ նոր սերունդն այդ արժեքների կրողն ու շարունակողն է:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած անձինք խրախուսվել են ԱԺ խորհրդանիշով՝ բրոնզե հուշամեդալով:

Լրահոս
Հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը
19:57
Հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը
2021-2023 թվականներին Արցախում շինարարական ոչ մի ծրագիր ավարտին չի հասել
16:54
2021-2023 թվականներին Արցախում շինարարական ոչ մի ծրագիր ավարտին չի հասել
Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը
16:40
Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը
Քննարկվել է բնակիչների կողմից վճարվող ՀԵՑ-ին միացման վճարների նվազեցման հարցը
16:26
Քննարկվել է բնակիչների կողմից վճարվող ՀԵՑ-ին միացման վճարների նվազեցման հարցը
Հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ
15:59
Հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում
15:35
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում
ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը
15:24
ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը
Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
15:01
Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
Այն ամենը, ինչ կա հայ-ռուսական ներկայիս փոխհարաբերություններում, կավարտվի հունիսի 8-ին. Բենիամին Մաթևոսյան
14:44
Այն ամենը, ինչ կա հայ-ռուսական ներկայիս փոխհարաբերություններում, կավարտվի հունիսի 8-ին. Բենիամին Մաթևոսյան
Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում
14:20
Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
14:13
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր
13:47
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր
Մեր նախընտրական ծրագրով նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում հանրապետության տարբեր բնակավայրերում. Փաշինյան
13:30
Մեր նախընտրական ծրագրով նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում հանրապետության տարբեր բնակավայրերում. Փաշինյան
Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք
13:07
Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք
Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվն ավելանում է. Windward
12:53
Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվն ավելանում է. Windward