Լրահոս 24/7
03.04.2026

Այն ամենը, ինչ կա հայ-ռուսական ներկայիս փոխհարաբերություններում, կավարտվի հունիսի 8-ին. Բենիամին Մաթևոսյան

Այն ամենը, ինչ կա հայ-ռուսական ներկայիս փոխհարաբերություններում, կավարտվի հունիսի 8-ին. Բենիամին Մաթևոսյան

«Հայ-ռուսական փոխհարաբերությունների նախկին մոդելն իրեն սպառել է և դրա ակնառու օրինակն է երկու երկրների ղեկավարների հրապարակային երկխոսությունը, որի ժամանակ գործնականում ոչ մի հարցում փոխհամաձայնության չեկան»,-«Տարածաշրջանային և ընտրական պրոցեսներն ու հայ-ռուսական հարաբերությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ նշելով, որ այդ միտումը վերաբերում էր Արցախի անկումից մինչև Հայաստանի ապագային՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ-ը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հակասությունների քանակն արդեն վերաճում են որակի, որը կազդի երկու պետությունների փոխհարաբերությունների վրա։

Դիտարկելով հարցը, թե ինչու հենց այս պահին Փաշինյանը որոշեց գնալ ՌԴ՝ Մաթևոսյանը ենթադրեց, որ այդ այցն անհրաժեշտ է արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության լեգալացման համար։

«Եթե ուղիղ եթերում դու քո ռազմավարական դաշնակցի ղեկավարին մեղադրում ես, որ նրանց դիրքորաշման պատճառով է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընկել ,այն նվազագույնն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության լեգալիզացման հայտ է»,-եզրակացրեց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանի այցից մի քանի օր առաջ ՌԴ տրանսպորտի նախարարը, այնուհետև ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեցին, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման փոփոխության շուրջ, այն դեպքում երբ Հայաստանում տրամագծորեն հակառակի մասին էին խոսում։

«Իսկ այցից հետո հրապարակվեց Օվերչուկի հարցազրույցը, որը համարվում է հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների ճարտարապետը։ Եթե նա մեկնաբանում է հայ-ռուսական հարաբերությունները, ապա այն նշանակում է, որ լուրջ պրոբլեմներ կան, դրանք կուտակվել են և ռուսական կողմը համարում է, որ անցել են այն ժամանակները, որ կարելի էր այլ խողովակներով հայկական հասարակությանը հասցնել, որ հարաբերություններում հիմնահարցեր կան։ Արդեն բաց տեքստով են ասում, որ այսպես շարունակվել այլևս չի կարող»,-ասաց քաղաքագետը հիշեցնելով, որ Օվերչուկը նաև հայտարարել էր, որ ռուսական բիզնեսը վստահություն չունի Հայաստանի քաղաքական կուրսի հարցում, որը բերել է նրան որ 5 մլդ դրամով նվազել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, իսկ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը պետք է համապատասխանի բոլոր երկրների շահերին։

Բենիամին Մաթևոսյանը նաև հայտնեց, որ Փաշինյանի այցից առաջ հայտարարվեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը վերանորոգման համար դադարեցնում է աշխատանքը, ինչը պատահական չէ։

Քաղաքագետը կանխատեսեց, որ այս լարվածությունը ավարտին կհասնի հունիսի 8-ին, եթե գործող իշխանությունը մնա իշխանության, ապա հայ-ռուսական հարաբերությունները արմատապես կփոխվեն՝ ռուսական կապիտալը և ռուսական ԶՈՒ-ն կհեռանա Հայաստանից և դրա հիմնական մեղավորը կլինի Թուրքիան։

«Այն ամենը, ինչ կա հա-ռուսական փոխհարաբերություններում, կավարտվի հունիսի 8-ին»,-եզրակացրեց Բենիամին Մաթևոսյանը։

Լրահոս
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
17:06
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ
Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
16:50
Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է. վարչապետ
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
16:23
Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա. Գալյան
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
16:08
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
15:58
ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
15:41
Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
15:27
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
15:05
ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում
Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին
14:59
Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
13:33
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
13:22
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանում
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
13:12
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
12:54
Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
12:24
Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան
12:02
Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան