Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
Ստեփանակերտի «քաղէլիտան» քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանից ստացած մեկ միլիարդ դոլարի յուրացումը «հիմնավորելու» առասպել է մոգոնել. իբր թե գումարները «բնակարանաշինության ծրագրով ծախսվել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնի կառուցապատված Արցախ»: Հրեշավոր սուտ է: 2021-2023 թվականներին Արցախում շինարարական ոչ մի ծրագիր ավարտին չի հասել: Հայաստանի կառավարությունը պարզապես պարտավոր է բացահայտել եւ հրապարակայնացնել այդ «դարի կողոպուտը»:













