

Հովվապետական այցով Աթենքում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մարտի 15-ին այցելել է Հունաստանում ՀՀ դեսպանություն՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի, կաթողիկոսության Կենտրոնական վարչության ատենապետ Գրիգոր Մահսէրէճեանի, Ազգային վարչութեան ատենապետ Թագվոր Հովակիմյանի, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Հովհաննես ծայրագույն վարդապետ Սաղտըճեանի ուղեկցությամբ:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է խոսել Աթենք իր այցի վերաբերյալ՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության կարևոր ներդրումը հայ-հունական ավանդական բաեկամական հարաբերությունների պահպանման և զարգացման հարցում:
Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Հունաստան ավանդական բարեկամական հարաբերությունների ներկա վիճակը:
Վեհափառն ընդգծել է հայկական օրակարգի առաջմղման նպատակով համայն հայության ջանքերի ուղղորդման կարևորությունը:
Այս համատեքստում քննարկվել են հայկական սփյուռքին առնչվող տարբեր թեմաներ:
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…