Այսօր մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Այս առիթով Թիվ 1-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ղեկավարի տեղակալ Տարոն Գևորգյանի հետ:
Գևորգյանը նշեց, որ քաղաքապետարանում շարունակվում են բնականոն աշխատանքները:
«Այս պահին մամուլում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, նման տեղեկատվություն լինելու դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»,-նշել է Տարոն Գևորգյանը:
Մերի Մանուկյան

















