Քաղաքականություն

Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) եւ պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում նախորդ եւ ընթացիկ տարվա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:

Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին եւ դրանցով պայմանավորված խնդիրներին, Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետ Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը Ամերիկայի առեւտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը եւ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

11 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

12 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

12 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

12 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

12 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

13 hours ago