

Գավառ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երկրորդ նիստը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգն հաստատելուց հետո աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, բյուջեին, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցել է 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու եւ բյուջեում փոփոխություն կատարելու մասին հարցերը, որոնք հաստատվել են քվեարկությամբ:
«Մուրադ Սամվելի Մովսիսյանին Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին» հարցը զեկուցել Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը: Մուրադ Սամվելի Մովսիսյանի նշանակումը նույնպես հաստատվել է քվեարկությամբ:
«Հայաստանի Հանրապետությանը տարածք նվիրելու եւ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը աճուրդով օտարելու եւ մեկնարկային գին սահմանելու մասին» հարցերը զեկուցեց իրավաբանական բաժնի պետ Արա Գեւորգյանը: Դրանք հաստատվել են միաձայն:
«Գավառ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» հարցը ներկայացրել է Հակոբ Սարգսյանը, «Գավառի համայնքապետարանի աշխատակիցների վարքագծի կանոնները հաստատելու մասին» հարցը՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը, «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» հարցը՝ Գեւորգ Աղլամազյանը։ «Դրամական օգնություն տրամադրելու մասին» հարցը ներկայացրել է Վարսենիկ Խաչատրյանը։
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…