Քաղաքականություն

Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը․ իրանագետ

Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պաշտոնական ճառում կրկին բարբաջել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որով թշնամին «կոչում է» Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հասկանո՞ւմ եք՝ արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը, մեր հայրենիքի սրբազան հողում ապրելու և պետություն ունենալու մեր տարրական իրավունքը, որը մենք նվաճել ենք հազարամյակների մեր ճիգով, արյունով, քրտինքով ու մտքով։

Բոլոր պատրանքները, թե նույնիսկ մեր այս տարրական իրավունքը չճանաչող բարբարոսների հետ հնարավոր է ինչ-որ երկարաժամկետ խաղաղություն, սին են, վտանգավոր և, ըստ էության, ցեղասպանության նոր դուռ բացող։

Սին են և վտանգավոր նաև այն բոլոր «մտքերը», թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կռվելու է բարբարոսների դեմ։ Մեզ հետ կռվողներ, մեզ աջակցողներ ու օգնողներ, այո՛, կարող են լինել և կլինեն ճիշտ աշխատելու դեպքում, սակայն մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների»։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

4 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

8 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

8 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

8 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

8 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

9 hours ago