Բուխարեստում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը 86 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը եզրափակիչում վիճարկեց Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագոմադովի հետ։ Ցավոք, մեր ըմբիշը ժամանակից շուտ զիջեց մրցակցին։
Բուխարեստում ավարտված մինչև 23 տարեկանների ազատ ոճի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները եզրափակիչ գոտեմարտերում ձախողվեցին։ Հայկ Պապիկյանից և Մեժլում Մեժլումյանից հետո եզրափակիչում պարտվեց նաև 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը ժամանակից շուտ զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագոմադովին։
Իբոյանը իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որում 4։2 հաշվով հաղթեց մոլդովացի Իվան Իչիզլիին։ Քառորդ եզրափակիչում մեր մարզիկը սկզբունքային գոտեմարտում 7։5 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակիչում էլ 3։2 հաշվով պարտության մատնեց թուրք Իսմաիլ Կուչուկսոլակին։
92 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի Աբդուլջալիլ Շաբանովի հետ։ Գոտեմարտի ընթացքում մեր ըմբիշը պարտվում էր 0։2, 1։4 հաշվով։ Բայց գերկամային հատկանիշներ դրսևորելով` Սարգսյանը վերջին վայրկյանին գեղեցիկ հնարքով հաղթանակի հասավ 8։5 հաշվով ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Այսպիսով, մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ վաստակեց 6 մեդալ՝ 70 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր են դարձել 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ քաշային Հայկ Պապիկյան ու 86 կգ Կնյազ Իբոյանը։ Բրոնզե մեդալ են վաստակել 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և գերծանր քաշային Մարտին Սարգսյանը։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…