Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, վստահության վերականգնման և Բաքվի և Երևանի միջև լիարժեք համագործակցության ապահովման հիմնական պայման։
Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է վաղը Մոսկվայում ՌԴ-ի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանմանը: Խաղաղապահներն օգնում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանքի հաստատմանը, ականազերծմանը, միջնորդում են ռազմագերիների և կալանավորների փոխանակման հարցում, ինչպես նաև մարդասիրական պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։
Ռուսական ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետները, իրականացվում է կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցում, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատել, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի վերականգնմանը։
Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակությանը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքի դեպքում կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այս չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից։
Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…