Աշխարհ

Ճապոնիան ուժեղացնում է անվտանգությունը G7 գագաթնաժողովի կապակցությամբ

Ճապոնիայի իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Հերոսիմայում G7-ի գագաթնաժողովի անցկացման վայրերում, որը տեղի կունենա մայիսին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը։

Միջոցառման անցկացման վայր են ուղարկվել մետրոպոլիայի հատուկ նշանակության ջոկատներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պարեկություն են իրականացնում Խաղաղության զբոսայգում, որտեղ G7-ի առաջնորդները պետք է այցելեն մայիսին: Ոստիկանությունը կարգուկանոն է պահպանում նաև Հիրոսիմայի Grand Prince հյուրանոցի տարածքում, որտեղ տեղի է ունենալու գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի մոտակա օրերին Հիրոսիմա կուղարկվեն ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնց հանձնարարված է ապահովել անվտանգությունը: Այս հարցը առանձնահատուկ ուշադրության է արժանանում՝ հաշվի առնելով 2022 թվականի հուլիսին նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունը։

Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ը, իսկ մայիսին Հիրոսիմայում տեղի կունենա գագաթնաժողով: Այս քաղաքը 1945 թվականի օգոստոսի 6-ին ենթարկվել է ամերիկյան ատոմային ռմբակոծության։

Թիվ 1

Recent Posts

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

6 minutes ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

22 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

37 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

45 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

2 hours ago