Հասարակություն

Բարելավման աշխատանքներ՝ ավտոճանապարհների վթարավտանգ տեղամասերում

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ 

Մասնավորապես, վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու տեղամասերում։ Հ-15, /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) և Տ-3-15, /Հ-15/ – Ալաշկերտ (Տ-3-14) ավտոճանապարհների փոխհատումում վերականգնվել է երթևեկելի մասը, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ (ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում)։

Հիմնանորոգվել է նաև Հայկավան բնակավայրի կամուրջը, լայնացվել է երթևեկելի մասը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է քաղաքացիներին խնամքով վերաբերվել իրականացված աշխատանքներին, չվնասել անվտանգության մակետները. դրանք տեղադրված են բնակավայրերում վարորդների զգոնությունը բարձրացնելու և վրաերթերը կանխարգելելու նպատակով։ Կոչ ենք անում նաև հետևել երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշաններին։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

10 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago