Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ հինգ մարզիկներ կմասնակցեն Երեւանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիային։ Հաղորդվում է, որ ադրբեջանցի մարզիկներին անունները հրապարակվել է Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում ՝ երկրների վերջնական գրանցման ցանկում։
Մրցաշարի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում կա մեկ կին մարզիկ։ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ իր ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել Հայաստանում կայանալիք առաջնությանը, եթե նրանց տրամադրեն անվտանգության հատուկ երաշխիքներ։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…