Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, թե առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու և քննարկելու են առաջ շարժվելու ճանապարհները։
«Ավագանու առաջիկա նիստը կգումարվի մեկ ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով: Արտահերթ ընտրություններ անցկացնելու, ավագանու նիստում նոր քաղաքապետ ընտրելու վերաբերյալ որոշում դեռևս չունենք, բայց խմբակցության անդամներով առաջիկայում հանդիպելու ենք, խոսելու և քննարկելու, թե ինչպե՞ս ենք առաջ շարժվելու»,-ասել է Գալջյանը:
Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…