Հասարակություն

​​​​​​​Անապահով սոցիալական խմբերին աջակցության համար պետբյուջեից ուղղվել է 27.6 մլրդ դրամ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 126 միջոցառում, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, փոխանցում է ԱԺ լրատվական ծառայությունը։ 

Նախարարը նշել է, որ նախորդ տարվա պետական բյուջեից փաստացի կենսաթոշակային ապահովվածությանն ուղղվել է շուրջ 412 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավմանը՝ շուրջ 40 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցության համար՝ շուրջ 27.6 մլդ դրամ: Սոցիալական ապահովությանը 2022 թվականին տրամադրվել է մոտ 73.9 մլրդ դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, իսկ զբաղվածության խնդիրների լուծման նպատակով ծախսվել է 860 մլն դրամ: Սոցիալական փաթեթների ապահովման համար հատկացվել է շուրջ 9.3 մլրդ դրամ:

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է 2022 թվականի ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների բնագավառում իրականացված միջոցառումներին: Անդրադառնալով Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված՝ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար աջակցություն հատկացնելու ծրագրին՝ նախարարը նշել է, որ այդ շրջանակում նախորդ տարի աջակցություն է տրամադրվել 10.103 երեխայի: Զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականին միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 10.362 անձ, 1178 անձ ձեռք է բերել ժամանակավոր զբաղվածություն՝ ներգրավվելով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

4 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

5 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

5 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

5 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

5 hours ago