Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին Twtter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այցելելու է Հայաստան:
«Նոր տարվա առաջին օրը սկսվեց դիվանագիտական համակարգի արագընթաց զարգացմամբ, որի ուշադրության կենտրոնում հարևանության քաղաքականության ամրապնդումն է և Կովկասյան տարածաշրջանի խնդրիների առաջնահերթությունը։ Հայ գործընկերոջս հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան»,- գրել է իրանցի պաշտոնյան։