Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ երեկ Բրյուսելում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, տեղեկացնում է «Ազատությունը»։
Հանդիպման բովանդակության մասին Բրյուսելը չի հաղորդում։
Ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցեր։