Հասարակություն
22.03.2023

Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։

«Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև մասնավոր-պետություն արդյունավետ երկխոսության կայացումը բազմաթիվ տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների գործունեության հիմնական նպատակներից են։

Մեզանում հաճախ է պատահել, երբ հրատապ շատ խնդիրների հաղթահարման ճանապարհին ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունները համախմբել են ջանքերը, հանդես եկել միասնական ճակատով՝ առավել հնչեղ դարձնելով հանրային ձայնը»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ երկարամյա փորձը, պետական տնտեսական կառույցների հետ շփումները, ՀԱԳՄ խորհրդում ունեցած քննարկումները հանգեցրել են այն համոզման, որ տնտեսությանն առնչվող հիմնահարցերի վերհանումը, քննարկումը, լուծումների մշակումն ու դրանց առաջմղումն առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է ձևավորել գործարարության շահերը ներկայացնող հասարակական կառույցների միասնական հարթակ։

Վերջինս կմիավորի շահագրգիռ կառույցների փորձագիտական ներուժը, վերլուծական հզորությունը, թույլ կտա հարցադրումները դիտարկել տարբեր տեսանկյուններից, ձևավորել միասնական մոտեցումներ։

Պակաս կարևոր չէ այդ մոտեցումների միասնաբար առաջմղումը։ Հանդիպման մասնակիցների միասնական համոզմամբ՝ նման հարթակի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Ըստ Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանի՝ թեև ՀԿ-ներից յուրաքանչյուրն ունի ոլորտային իր առաջնահերթությունները, այդուհանդերձ, քիչ չեն նաև այն խնդիրները, որոնք համընդհանուր հետաքրքրության առարկա են՝ լինեն դրանք դատական համակարգին, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող փոփոխություններին, թե գործարար մշակույթին առնչվող։

Նրա խոսքով՝ համանման շատ ուղղություններ կան, որոնց բարելավման աշխատանքներում պահանջվում են մեկտեղել ջանքերը։ Վերջինս կնպաստի նաև միջազգային կառույցների հետ համագործակցությանը։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ քույր կազմակերպությունների ջանքերի համախմբումն առավել նպատակային է դարձնում բարձրաձայնվող տեսակետների ազդեցությունը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացնող Արմեն Մկոյանի համոզմամբ՝ միասնական հարթակի ձևավորմամբ հնարավոր կլինի ակտիվացնել մասնակցությունը երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը, նոր աստիճանի բարձրացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։

Միասնական հարթակի ձևավորման առնչությամբ իրենց դրական նկատառումները ներկայացրին Գինու ազգային կենտրոն ՀԿ-ի, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ դեղ արտադրողների միության, «Մանթաշյանց» գործարարների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության ղեկավարները։

Որոշվեց մինչև հաջորդ հանդիպումը հավաքագրել ոլորտներում առկա ընդհանրական խնդիրները, ամբողջացնել տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների միասնական հարթակի կազմակերպչական ձևաչափը։

Լրահոս
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին
13:16
Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին
Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահման
12:58
Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահման
Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով. վարչապետ
12:48
Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով. վարչապետ
Ես չեմ կարող ամեն օր զանգեմ ասեմ, որ երեկ հանձնարարել եմ՝ դա արվում է, թե՞ չէ․ Փաշինյան
12:32
Ես չեմ կարող ամեն օր զանգեմ ասեմ, որ երեկ հանձնարարել եմ՝ դա արվում է, թե՞ չէ․ Փաշինյան
Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև
12:13
Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև
Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման  առաջարկը
11:58
Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկը
Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային
11:38
Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է
11:08
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է
Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը
10:23
Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը
ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին
10:19
ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին
Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում
21:07
Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում
Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
19:46
Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
19:30
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում
18:56
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում