

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում հիմնել է Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիան:
«Կոնսերվատորիայի հովանավորն է գերմանական Bechstein համերգային դաշնամուրներ արտադրող ընկերությունը, որի հետ Սիրանուշ Գալոյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին ավելի քան 30 ռոյալ կամ դաշնամուր նվիրաբերելու հարցում:
Աննա Հակոբյանը նկատել է, որ քայլն ընդունելի է և խրախուսել, առաջարկել շարունակել հանդիպումներն ու քննարկումները, ներկայացնել ավելի դետալային ծրագիր և համագործակցությունը տեղափոխել գործնական դաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այս պահին 166 արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոց է գործում, որից 27-ը մայրաքաղաքում: Դպրոցներից 124-ի համար վերջին տարիներին ձեռք է բերվել 659 երաժշտական գործիք՝ 22 դաշնամուր, 171 լարային, 137 փողային գործիքներ, 329 ազգային նվագարաններ:
Ըստ նախարարի՝ որակյալ երաժշտական գործիքների՝ մասնավորապես դաշնամուրների կարիք միշտ կա՝ երաժշտական դպրոցից մինչև անգամ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Նշվում է, որ Սիրանուշ Գալոյանը մանրամասնել է, որ դաշնամուրների նվիրաբերությունը առաջին քայլն է:
Նպատակ կա Հայաստանի հետ գործակցությունը ավելի խորացնել՝ մրցույթների անցկացում, ուսանողների փոխանակման ծրագիր կրթական հաստատությունների միջև:
Նպատակ կա բարենպաստ պայմաններ ստեղծել, որ Հայաստանից երիտասարդները կարողանան կրթություն ստանալ նաև Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայում:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…