Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Այս մասին ասվում է համազեկուցողների` ԵԽԽՎ կայքում տեղադրված զեկույցում:

Փետրվարի 17-19-ին Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին ներկայացված իրենց զեկույցում համազեկուցողները նշել են, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շուտով կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում:

Նրանք ընդգծել են, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ դժվարացել է, ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը:

Նրանք զեկույցում նշել են, որ իրենց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց այցի ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ, նրանց շրջակայքը, հանդիպել տեղի իշխանությունների և Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ:

Համազեկուցողները, հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանին կոչ են արել թույլ տալ իրենց անկախ գնահատական տալ իրավիճակին։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը և թույլ տալ անկախ լրագրողներին ազատ աշխատել ամբողջ տարածքում», – ասվում է ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցում:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago