ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի իրավաբանի դպրոցի» և Եվրասիա վարժարանի «Պատանի դիվանագետի դպրոցի» սաներին, պատասխանել նրանց հարցերին:
Դպրոցների սաների հետ զրույցում անդրադարձ է կատարվել դատախազության գործունեությանը, իրավապահ կառույցի լիազորություններին ու գործառույթներին:
Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը աշակերտներին ներկայացրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, դատախազության բարեփոխումների օրակարգը:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին, դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակներին ու հմտություններին:
Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…
Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…
Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…