Արցախ

Արցախի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը

Մարտի 23-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է նստաշրջանի ու նիստի օրակարգերը:Դրանք հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ԱՀ Սահմանադրության փոփոխությունը, որը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ: ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը:

ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը:

Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին:

Օրինագծերից պատգամավորները քննարկել են  «Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և  «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

«Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, «Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ վերջնական տեսքով:

«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին»  2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Նա փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել է ԱԺ բնականոն գործունեության ապահովմամբ: Որոշման նախագիծը հանձնաժողովում քննարկելու առաջարկով հանդես է եկել պատգամավոր Արթուր Հարությունյանը: Առաջարկն ընդունվել է:

Օրակարգի վերջին կետով նախատեսված պատգամավորական  հայտարարություններ չհնչեցին:  

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում քրդերի օբյեկտներին

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։…

8 mins ago

Կենդանիների բակային մորթն արգելված է

ՀՀ ՍԱՏՄ-ից հիշեցնում են, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» կատարելու մասին» օրենքի, ՀՀ…

21 mins ago

Շատ հիվանդանոց ունենալը դեռ չի նշանակում լավ առողջապահություն

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նկատել է, որ շատ հիվանդանոց ունենալը դեռ չի նշանակում…

41 mins ago

Աշխատանքային գրքույկ ունենալու կարիք այլևս չկա, թվայնացվում է

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական…

43 mins ago

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների՝ ՀՀ մուտքը կխստացվի

Հայաստան միգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման համար կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի…

55 mins ago

ՏՏ ոլորտի աջակցության մեծ փաթեթ՝ 7 տարվա համար

ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագիր է առաջարկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։ «Առաջարկում ենք պետական աջակցության…

1 hour ago