Լրահոս 24/7

ՏՏ ոլորտի աջակցության մեծ փաթեթ՝ 7 տարվա համար

ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագիր է առաջարկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։

«Առաջարկում ենք պետական աջակցության համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարվա համար, մինչև 2032թ․»,- ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նրա՝ պետական աջակցության նոր գործիքակազմ ու հարկային արտոնությունների նոր շրջանակ է առաջարկվում։

Մասնավորապես, առաջարկվում է՝ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահ­մանելով 2 տոկոս, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվա­զեց­նելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշ­վարկ­ված հարկման բազայի 50 տոկոսը։

Բացի այդ, նախատեսվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներ­գրավ­­­ված մասնագիտական անձնա­կազ­­մին վճար­վող աշխա­տա­­­վարձի և դրան հավա­սարեցված եկա­մուտ­ների մասով եկա­մտա­­յին հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10 տոկոս և այլն։

Թիվ 1

Recent Posts

Սիսիանը նոր քաղաքապետ ունի

Սիսիանի ավագանին այսօր համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։ Օրեր առաջ հրաժարական…

2 mins ago

ՄԱԿ-ը չի կարող հանգցնել պատերազմի կրակը Մերձավոր Արևելքում․ Փեզեշքիան

ՄԱԿ-ը չի կարող հանգցնել պատերազմի կրակը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ…

10 mins ago

Եվրախորհրդարանը կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ ընդունել

Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի նիստում ելույթ է ունեցել ԵՄ զբաղվածության եւ սոցիալական իրավունքների հանձնակատար Նիկոլաս Շմիտը՝…

17 mins ago

Արցախի մասին Վանո Սիրադեղյանը՝ 2001թ․-ին

«Հայաստանն այս տարիներին այնքան ռեսուրս վատնեց Ղարաբաղի վրա, որ հասավ մի սահմանի, որից հետո սկսվում…

21 mins ago

Ուկրաինայի հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի․ Սի Ցզինպին

Չինաստանը միշտ հոգ կտանի Գլոբալ Հարավի երկրների մասին՝ անկախ միջազգային իրավիճակի փոփոխություններից, հայտարարել է Չինաստանի…

29 mins ago

ՀՀ-Ադրբեջան բանակցությունների ձևաչափը միշտ եղել է երկկողմ. Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ինչ-որ փուլում միջնորդի կարիք…

34 mins ago