Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ կառուցողական դիվանագիտության համար՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, եթե Մոսկվան ցույց տա ներգրավվելու պատրաստակամության նշաններ։
Ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․
«Եթե մենք որևէ նշան տեսնենք, որ Ռուսաստանը հավատարիմ է կառուցողական դիվանագիտությանը և պատրաստ է վերջ տալ այս ագրեսիային, մենք կօգտվենք այս հնարավորությունից»,- ասել է պետքարտուղարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատասխանել է հարցին, թե ինչ ջանքեր է գործադրում այսօր Վաշինգտոնը Ուկրաինայում հակամարտությանը վերջ տալու համար.
Բլինքենը ընդգծել է, որ այժմ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից Ուկրաինայում հատուկ գործողությունն ավարտելու պատրաստակամության նշաններ չի տեսնում։