Արցախ

Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության։ Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման առաջին տարելիցը։
Դա ալիևյան բռնապետական ռեժիմի հերթական ագրեսիան և հրադադարի խախտումն էր Արցախի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր՝ Արցախին պատճառելով մարդկային և տարածքային կորուստներ։

Թեև միջազգային հանրությունը, այդ թվում՝ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանում խաղաղապահ առաքելությամբ պատասխանատվություն ստանձնած կողմ, հստակ կոչ արեց Ադրբեջանին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծ, սակայն Ադրբեջանը անտեսեց կոչերը և փոխարենն ամրացրեց իր դիրքերը։ Հետագա ժամանակահատվածում աչք փակելով և լռություն պահպանելով այդ իրավախախտման վերաբերյալ՝ միջազգային հանրությունը, ի վերջո, հերթական անգամ ազդակ է տվել Ադրբեջանին, որ նրանք ազատ են նոր հանցագործություններ կատարելու հարցում։

Գործելով նախորդ հանցագործությունների (հիմնականում 2020թ. պատերազմում մարդկության դեմ հանցագործությունը, այնուհետև՝ Հին Թաղերի ու Խծաբերդի և Պառուխի ու Քարագլխի բռնազավթումները) համար իրեն միջազգայնորեն «շնորհված» անպատժելիության հիման վրա՝ Ալիևի ռեժիմը կատարել է իր հաջորդ հանցագործությունները, այդ թվում՝ օգոստոսյան ագրեսիան Արցախի դեմ, սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ և այժմ՝ Արցախի 103-օրյա շրջափակումը: Շրջափակումը դարձել է նրանց «կատարելագործված» մարտավարությունը՝ հիբրիդային պատերազմ և ահաբեկչություն իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ։

Այսպիսով, օրինաչափությունը պարզ է. Ալիևն իր հանցագործություններով փորձարկում է միջազգային հանրության արձագանքը, դիմակայում է իր հանդեպ քննադատություններին, մի որոշ ժամանակ լռում է, ապա՝ գործում ավելի ագրեսիվ հանցագործություն՝ ևս մեկ անգամ ստուգելու կարմիր գծերն ու արձագանքները և հերթական անգամ դիմակայելու միջազգային հնարավոր կոշտ արձագանքներին։

Քանի դեռ ալիևյան ռեժիմը թանկ չի վճարել հանցագործությունների կատարման և կարմիր գծերի հատման համար, նրանք երբեք կանգ չեն առնի և կձգտեն քայլ առ քայլ իրագործել իրենց վերջնական նպատակը՝ ցեղասպանությունը։ Այսպիսով, կանգնեցրե՛ք Ալիևին իր հանցավոր երթում, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ»։ 

Թիվ 1

Recent Posts

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

6 minutes ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

22 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

37 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

45 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

2 hours ago