Հասարակություն

Քննարկվել են հաշմանդամի անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հյուրընկալմամբ՝ տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձի անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները։

Միջոցառմանը մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։

Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է անձնական օգնականի ծառայության ծրագրի իրականացման կարևորությունը։

Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն մանրամասն քննարկել նախատեսվող փոփոխությունները, այլև բարձրաձայնել առկա խնդիրներն ու հընթացս անհրաժեշտ լուծումներ տալ։

«Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը։

Պիլոտային ծրագիրը ևս հնարավորություն կտա գույքագրել խնդիրները և 2024 թվականին ծրագրի ամբողջական մեկնարկն իրականացնել արդյունավետորեն»,- նշել է նախարարի տեղակալը։

«ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է անձնական օգնականի ծառայության ներդրման իրավական հիմքերը, շահառուների և տրամադրվող ծառայությունների շրջանակը, ծրագրի առավելությունները և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերն ու հանդես եկել առաջարկներով։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

4 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

4 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

5 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

5 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

5 hours ago