Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ցուցադրել է՝ որտեղ է տեղակայվելու Ակադեմիական քաղաքը: 

«Այժմ ես գտնվում եմ Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի, Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող մի տարածքում, և ահա նաև այս հատվածում ենք կառուցելու մեր երազած Ակադեմիական քաղաքը:

Ընդ որում՝ պիտի հիշեցնեմ, որ Ակադեմիական քաղաքի այդ նախագիծը պիտի սկսվի «Հայֆիլմի» տարածքից, որտեղ կտեղակայվի Արվեստների կլաստերը՝ Արվեստների ավագ դպրոցով և Արվեստների համալսարանով: Կունենանք ժամանակակից համերգասրահ: Այս հատվածում համալսարաններ կունենանք, բայց ուզում եմ ընդգծել սպայական ավագ դպրոցը, սպայական համալսարանը: Ֆիզիկայի ինստիտուտի Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը:

Ընդ որում՝ մի նրբության մասին եմ ուզում ասել՝ մտածում ենք՝ այդ երեք հատվածը իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը. կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր մշակութային շերտ կա, որը նախկինում եղել  է Հայաստանում: Եթե մասնագետները տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները հաստատեն, հենց այս հատվածում կունենանք ֆուտբոլի ազգային ստադիոն: 

Ուզում եմ ասել՝ սա է, այո՛, արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, տեխնոլոգիաները, գիտությունը, արվեստը:

Ուզում եմ ընդգծել, որ համերգասրահը, որի մասին ասում եմ, կլինի ոչ միայն համերգասրահ, այլև դահլիճ՝ նախատեսված և՛ կինոդիտումների, և՛ օպերայի, և՛ թատրոնի համար. այսպես ասած, ունիվերսալ բեմ կունենանք: «Հայֆիլմի» ստուդիաները կօգտագործվեն նաև ուսանողների համար, իսկ Արվեստների համալսարանը կներառի գրականությունը, երաժշտությունը, թատրոնը, կինոն, տեխնոլոգիաները, իսկ սպայական հատվածը՝ սպայական բոլոր մասնագիտությունները՝ ավագ դպրոցով և սպայական համալսարանով:

Այո՛, այսպիսին պետք է լինի մեր արձագանքը մարտահրավերներին, որովհետև անվտանգություն, անվտանգային ուժեղ համակարգ նշանակում է՝ այդ թվում՝ կրթություն, գիտություն, մշակույթ: Ինքնության անվտանգությունը պակաս կարևոր չէ. ես ապրում եմ այս ծրագրով և ցանկացա իմ ապրումները կիսել նաև ձեզ հետ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

11 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

26 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

38 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

51 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

1 hour ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago