Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել երեկ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովին տված հարցի համար․ «Ձեր կարծիքները իմ լրագրողական գործունեության` դրական և բացասական կողմերի մասին ընդհանրապես կարևոր են ինձ համար, ուստի՝ ցանկանում եմ պարզաբանել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչին նման բովանդակությամբ հարց տրվել է մրցակից թիմի «ով» լինելու հանգամանքով։
Այո, նման ենթատեքստերը դուրս են սպորտային կյանքից և լուսաբանումներից, և ընդունում եմ՝ պետք էր հարցն առավելապես ձևակերպել ֆուտբոլային տիրույթում, ինչը համարում եմ իմ մասնագիտական թերացումը (բայց և ինքնակրթումը սեփական փորձով, ձախողման հաշվին) և ներողություն եմ խնդրում ֆուտբոլասեր լսարանից»։
Նշենք, որ երեկ տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը հարցրել էր․ «Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք, Հայաստանը կհաղթի՞ թե՞ կպարտվի, և պատրաստ եք պարտության դեպքում հրաժարական տալ»։
Նարեկ Կիրակոսյանը հաղթանակ է մաղթել ազգային հավաքականին, իսկ երկրպագուներին՝ դիտարժան խաղ։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…