Մարտի 24-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով այցելել էր Տավուշի մարզ աշխատանքային հանդիպման նպատակով։
Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից: «Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և պատվիրակության մի շարք անդամներ: Հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը։
Քննարկվել են նաև փոխշահավետ համագործակցության հեռանկարները։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսեց գործընկերային հարաբերությունների հաստատման մասին, որին մեծապես նպաստում են ցուցահանդեսային և տոնավաճառային միջոցառումները, գործունեության կոնկրետ ոլորտին նվիրված թեմատիկ միջոցառումները և ընկերությունների ներկայացուցիչների մասնավոր այցերը։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար՝ հավելելով, որ մարզեր այցելելն իր աշխատանքի կարևոր մասն է։
Նա նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել բարեկամական հարաբերությունները։ Դեսպանն այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպեց ուսանողների և Իջևանի Ռուսական տան կոնտակտային կենտրոնի ղեկավար Մարատ Զուրաբյանի հետ, ով խոսեց Կոնտակտային կենտրոնի գործունեության մասին։
Այնուհետև Սերգեյ Կոպիրկինը Իջևանի Ռուսական կենտրոնում այցելեց ռոբոտաշինության բաց դասին։ Դեսպանը գրքեր նվիրեց ուսանողներին և աշակերտներին և հաջողություն մաղթեց ուսման մեջ։ Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ շրջայց կատարվեց «Ij Grand Textile» հագուստի ֆաբրիկայում»։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…