Հասարակություն

Ա․ Մարտիրոսյանը Իջևանում մասնակցել է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ծրագրի մեկնարկին

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում մասնակցել է ԵՄ աջակցությամբ իրականացվող  «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ծրագրի մեկնարկին, որը  տեղի է ունեցել «Վերնատուն» պատկերասրահում։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Իջևան համայնքին ծրագրի մեկնարկի և մշակութահեն զարգացման նոր հնարավորության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միության հետ կա բազմաշերտ համագործակցություն ինչպես գիտության ու երիտասարդության, այնպես էլ մշակույթի ոլորտում։

««Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակույթի զարգացման, հայկական մշակույթի հանրահռչակման ու պահպանման ուղղությամբ, որը պետք է իրագործվի տարբեր օղակների համատեղ ջանքերի միավորմամբ,-ասել է փոխնախարարը և հավելել,- շատ կարևոր է արժեքների նկատմամբ սեփականության զգաղոցություն ունենալը, նախանձախնդիր լինելը և համայնքներում այս հարցի հետ կապված հանրային  վարքականոնի ձևավորումը»։

Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ծրագիրը կարող է դառնալ  նախատիպային ՀՀ այլ խոշորացված համայնքների համար, որտեղ Իջևանը դառնում է առաջատարներից մեկը։ Նա նաև նշել է, որ շուտով ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ Իջևանում կբացվի երիտասարդական կենտրոն՝ հարստացնելու քաղաքի և հարակից բնակավայրերի մշակութային կյանքը։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը արժևորում է Հայաստանի Հանրապետության մշակութային օրակարգը և ըստ այդմ՝ այս ծրագիրը կոչված է խրախուսելու նախաձեռնողականությունն ու ստեղծարար միտքը։

«Կարծում եմ՝ այս ռազմավարությունը կնպաստի ինչպես մշակութահեն տնտեսության զարգացմանը, այնպես էլ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է ԵՄ դեսպանը։

«Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարություն է, որը մշակել է Իջևանի համայնքապետարանը EU4Culture ծրագրի աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ․ իրականացվելու է 2023-2024 թթ ընթացքում։

Ռազմավարության նպատակն է շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով բարելավել մշակութային ենթակառուցվածքները, ապահովել տնտեսական զարգացման հետ սերտորեն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանք՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը և արդյունավետ կառավարմանը։

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցում է մշակույթի ոլորտին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին և կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերը: Ծրագրի շրջանակում ընտրված  3 քաղաքներից Իջևանի «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը  ճանաչվել է լավագույնը, որի իրականացման համար համայնքին միջոցներ են  հատկացվել:

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

13 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

28 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

40 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

54 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

1 hour ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago