Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է շինաղբի տեղափոխման գործընթացին ու խնդիրներին։
Նա հիշեցրել է, որ Կորեայի ձորում հայտնաբերված խախտմանը ոստիկանությունն արագ արձագանքել է, այնուհետ քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկվել է աշխատանքների կազմակերպման սխեման. «Առաջին ամսում լայն թափ տրվեց այդ աշխատանքներին
։ Լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանման ծառայությունը, բավական թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքն այս ոլորտում, երբ ամենակարևոր ֆունկցիան դրված էր, շինարարական թույլտվություններում նշված, թե որտեղ կազմակերպությունը պետք է տեղափոխի շինաղբը։ Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները նույնչափ զգոնություն ձեռք չբերեցին, ինչպես հասարակական կարգի պահպանության ծառայության ընթացքում»։
Կամո Արեյանը այս հարցում խնդրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը։ «Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի». ասաց Տիգրան Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին։
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…
Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…