Լրահոս 24/7

Շիրակի պետական համալսարանից յուրացվել է ավելի քան 425 միլիոն դրամ

Շիրակի պետական համալսարանից յուրացումների մասին. 425․369․600 դրամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Ա․Կ․ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի′ տիկին Վարդապետյան․

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված թիվ 18200718 քրեական վարույթով 15․11․2024 թվականին որոշում է կայացվել Մարիետա Հովհաննեսի Մելքոնյանի նկատմամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է 01․08․2023 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) նախատեսված հանցանք կատարելու համար և Վարդևան Ֆաբրիցուսկու Գրիգորյանի նկատմամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 01․08․2023 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասին) նախատեսված հանցանք կատարելու համար հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Հիշյալ քրեական վարույթով հիմնավորվել է Մարիետա Հովհաննեսի Մելքոնյանի և Վարդևան Ֆաբրիցուսկու Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով «Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին (Հիմնադիր Հայաստանի Հանրապետության կառավարություն, լիազոր մարմին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն) 425․369․600 ՀՀ դրամի վնաս պատճառելու հանգամանքը և հիմնադրամը քրեական վարույթով ճանաչվել է տուժող։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տ․Սարուխանյանը գրավոր դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հ․Հակոբյանին և խնդրել հանձնարարել «Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին՝ սահմանված կարգով հայց հարուցել դատարան ընդդեմ Մարիետա Հովհաննեսի Մելքոնյանի և Վարդևան Ֆաբրիցուսկու Գրիգորյանի՝ հիմնադրամին պատճառված վնասը բռնագանձելու պահանջով։
Քաղաքացիական հայց հարուցելու հարցը քննարկվել է «Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի, իրավախորհրդատուների, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, հիմնադրամին պատճառված նյութական վնասը առանձնապես խոշոր չափերի է, հիմնադրամին հասցված վնասը նախևառաջ պետությանը հասցված վնաս է, խնդիրն ունի բարձր հասարակական հնչողություն, խնդրում ենք, որ հիմնադրամին և Հայաստանի Հանրապետությանը պատճառված նյութական վնասի վերադարձի գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու համար գործընթացի նախաձեռնողի դերում, պետական պաշտպանության հիմքով, դատական ատյաններում հանդես գա ՀՀ գլխավոր դատախազությունը: Համարում ենք, որ պետությանը հասցված վնասի պաշտպանության այս ճանապարհը ավելի արդյունավետ կլինի, գործընթացներն ավելի արագ կընթանան, քան ՇՊՀ հիմնադրամի կողմից քաղաքացիական հայցով վնասի հատուցման դատական արշավի դեպքում:
Հայցում ենք Ձեր աջակցությունը։

Հարգանքով՝

«Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների անդամների անունից, խորհրդի նախագահ Լ.Բարսեղյան

«Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ե․Սերոբյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago